Նախիջևանի ուղղությամբ թշնամին փորձել է ամրապնդել դիրքերը

40

Հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ-ն հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել է դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել: Ի պատասխան՝ Հայաստանի ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել և հակառակորդին թույլ չի տվել կատարել իր խնդիրը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: