«Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը, որն իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Այս տարի լրանում է նրա դատապարտման 20 տարին: Նաիրի Հունանյանը պայմանական վաղակետի համար դիմում է ներկայացրել, այդ դիմումն ընթացքի մեջ է»,- ասաց նա:











