Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևն առաջարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինին քննարկման դնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը, գրում է ТАСС գործակալությունը։
Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցն իրենց համար խնդիր է դարձել։
Հիշեցնենք, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1»-ի գործով մեղադրանք էր առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: