«Կոմերսանտը»՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ում աղբյուրին, գրում է, որ Մոսկվան հույս ունի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը մինչև տարեվերջ կկարգավորվի:
«Կարծում եմ, որ դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո իրավիճակը կհստակեցվի: Ցանկալի է նոր տարին դրական սկսել: Հույս ունենք, որ դեկտեմբերի 27-ին ամեն ինչ կորոշվի: Փոխզիջում է պետք: Հույս ունենք, որ հայկական կողմը իմաստություն կդրսևորի և հաշվի կառնի 5 նախագահների դիրքորոշումը: Երբ դու կազմակերպության կազմում են, դու պետք է փոխզիջման պատրաստ լինես»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վեց անդամ պետություններից հինգը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտոնապես հավանություն են տվել Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածությանը:











