Մոսկվայում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Զրույցի ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության գոտում առկա իրավիճակին առնչվող հարցեր:











