Մոլդովայի խորհրդարանը չի վավերացնի ԵԱՏՄ հետ համագործակցության հուշագիրը. վարչապետ

5

Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը հայտարարաել է, որ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության հուշագիրն իրավական ուժ չի ունենալու, տեղեկացնում է Rbc.ru-ն: 

Նա նշել է, որ Մոլդովայի խորհրդարանը չի վավերացնելու այդ փաստաթուղթը: Ֆիլիպն ասել է, որ երկիրը նախագահի սեփականությունը չէ, նա իրավունք ունի համաձայնագրեր ստորագրել, սակայն խորհրդարանը պետք է վավերացնի դրանք:

Տեղեկացնենք, որ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը մտադիր է ապրիլի 3-ին ստորագրել այդ փաստաթուղթը: