Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտրարությունը 1915 թ-ի ցեղասպանության վերաբերյալ միջազգային մամուլում մեծ ուշադրության է արժանացել:
Associated press-ը գրում է, որ 9 լեզուներով թարգմանված Էրդողանի ելույթում ցեղասպանություն բառը չկար, սակայն նա երևույթի մասին արտահայտվել է որպես տեղահանություն:
France Presse գործակալությունը գրում է. «1915թ.-ի դեպքերի 99-ամյա տարելիցից մեկ տարի առաջ հրապարակված ցավակցական ուղերձը պատմության մեջ թուրք առաջնորդի՝ տեղի ունեցածների վերաբերյալ առաջին բաց մեկնաբանությունն է»։
Իսրայելյան Jerusalem Post-ը նշում է, որ «Էրդողանը ցեղասպանությունը չի ճանաչում, սակայն զոհվածների ընտանիքներին ցավակցություններ է հղում»։














