Մինսկի խմբի համանախագահներն ապրիլի 9-ին Երևանում կհանդիպեն Սերժ Սարգսյանի հետ

7

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ապրիլի 9-ին կժամանեն Երևան: Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Մինսկի խմբի համանախագահներին ապրիլի 9-ին Երևանում կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը, նրանց հետ կհանդիպի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը»,- գրել է Տիգրան Բալայանը:

Նշենք, որ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են նաեւ Ստեփանակերտ և Բաքու: