ՄԻԵԴ-ն ստացել է Ռոբերտ Քոչարյանի դիմումները

15

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ստացել և գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանավորման գործընթացում թույլ տրված կոնվենցիոն իրավունքի խախտումներին, տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

ՄԻԵԴ քարտուղարությունից փաստաբանական թիմին հայտնել են, որ դիմումներն ստացվել են հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 18-ին, և դատարանը քննության կառնի դրանք առաջին իսկ հնարավորության դեպքում։