ՄԻԵԴ-ի որոշումը Մատաղիսի գործով. Հայաստանը 50 000 եվրո պետք է վճարի

14

Մարդու իրավունքի Եվրոպական դատարանը մարտի 17-ին հրապարակել է Մատաղիսի հայտնի գործով՝ «Զալյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով (Zalyan and Others v. Armenia (nos. 36894/04 and 3521/07) դատավճիռը, որը վերաբերում է ՀՀ ԶՈՒ նախկին զինծառայողներ Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի՝ ազատությունից ապօրինի զրկված լինելու վերաբերյալ գանգատին:

Դատարանը վճռել է, որ դիմումատուների նկատմամբ տեղի չեն ունեցել Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումներ (կտտանքի արգելք), բայց տեղի են ունեցել նույն հոդվածի ընթացակարգային խախտումներ: Դատարանը գտել է նաև, որ Զալյանի նկատմամբ չեն խախտվել պատշաճ բուժօգնություն ստանալու նրա իրավունքը, բայց խախտվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված ազատության իրավունքը, երբ նրան ազատազրկել են 2004թ. ապրիլի 21-24 և օգոստոսի 24-նոյեմբերի 4 ընկած ժամանակահատվածում:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանի կառավարությունը դիմումատուներին պետք է ընդհանուր առմամբ շուրջ 50 000 եվրո դրամական փոխհատուցում վճարի: