Իրանի Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բոլոր ահաբեկչությունների ետևում կանգնած է Իսրայելը՝ կոչ անելով անհրաժեշտ քայլերի դիմել Թել Ավիվի ռեժիմի ահաբեկչական գործողությունների դեմ: Հայտնում է PressTV-ին:
«Սիոնիստական ռեժիմի դերակատարությունը տարածաշրջանում տեղի ունեցող ահաբեկչական ակտերի մեջ, մասնավորապես Սիրիայում ընթացող գործողություններում, ակնհայտ է, և անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկվեն այս դեպքրի առնչությամբ»,- շեշտել է խոսնակը:
Լարիջանին նշել է, որ առաջիկայում Իսլամական աշխարհի կողմից կազմակերպվող «Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միության» 10-րդ հավաքին, որը տեղի է ունենալու Թուրքիայում, քննարկվելու են այս հարցերը, քննարկվող թեմաների մեջ է նաև Պաղեսինի հարցը:














