Մենք տեսնում ենք այս իրավիճակը քաղաքականացնելու փորձեր. Լավրով

11

Հայաստանի Գյումրի քաղաքում  կատարված ողբերգությունը քաղաքականացնելու փորձերը անթույլատրելի են: Այս մասին 2014թ. ՌԴ դիվանագիտական գործունեության արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք տեսնում ենք այս իրավիճակը քաղաքականացնելու փորձեր: Դրանք Հայաստանի կամ Ռուսաստանի ղեկավարության կողմից չեն ձեռնարկվում: Քիչ չեն նրանք, ովքեր ցանկանում են ողբերգությունն օգտագործել աշխարհաքաղաքական առավելություններ ստանալու համար: Սա զզվելի է, սա անթույլատրելի է, սա անպատվաբեր է հպարտ հայ ժողովրդի համար»,- ասել է նախարարը:

Լավրովը  հավելել է, որ ռուս-հայկական հարաբերություններն այս իրավիճակում չեն տուժի:

«Մենք ամեն ինչ կանենք, որ այս հանցագործությունը անպատիժ չմնա, որպեսզի մեղավորը ամենախիստ պատիժը կրի, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նման բան այսուհետ տեղի չունենա»,-ասել է Լավրովը: