Մենք Ռուսաստանի հետ ունենք խնդիրներ, որոնք միմյանց հետ քննարկում ենք. Մնացականյան

19
Մենք Ռուսաստանի հետ ունենք դաշնակցային հարաբերություններ, որի օրակարգը չափազանց ընդարձակ է, որտեղ մենք ունենք հարցեր: Այս մասին մայիսի 4-ին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գազի գնի շուրջ արված հայտարարությանը:

Նշենք, որ Լավրովը հիշատակել էր ՀՀ-ում ռուսական ընկերությունների դեմ հարուցված քրեական գործերի մասին:

«Եթե չունենանք խնդիրներ, ուրեմն ինչ-որ խնդիր ավելի խորքային կա: Մենք ունենք խնդիրներ, որոնք երկու դաշնակից, բարեկամ երկրները միմյանց հետ քննարկում են: Մենք համենայնդեպս մտադրված ենք նույն ոգով աշխատել, ինչպես վերջին երկու տարիների ընթացքում, նույն ծավալով երկկողմ օրակարգում առկա հարցերի շուրջ»,- ասաց նա: