Մենք պետք է դնենք ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլև մեր տարածքների վերադարձի հարցը. Զ. Փոստանջյան

9

Հայաստանը անկախացել է, սակայն քառորդ դարի ընթացքում իրենից զավթած տարածքները հետ վերադարձնելու ոչ մի պահանջ չի ներկայացրել Թուրքիային։ Այս մասին «Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի տարածքի բռնազավթումն ու հայ ազգին հայրենիքից զրկելը դատապարտելը» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

«Մեզ համար առաջնայինը Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքների բռնազավթումը դատապարտող օրենքի ընդունումն է։ Այո, մենք պահանջում ենք և հետևողական ենք։ Մենք պետք է պատրաստ լինենք նաև այսօր գոյություն ունեցող քարտեզի ձևափոխմանը»,- ընդգծել է Փոստանջյանը։

Փոստանջյանի խոսքով. «Մենք պետք է դնենք ոչ միայն Հայոց  ցեղասպանության ճանաչման, այլ նաև մեր տարածքների վերադարձի հարցը»: