Մենք մեր խոր ափսոսանքն ենք հայտնում, որ կողմերը շարունակում են ձգտել միակողմանի ելքի

7

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան համատեղ հայտարարությամբ են հանդես եկել. «Մենք մեր խոր ափսոսանքն ենք հայտնում, որ բանակցային գործընթացում կողմերը փոխանակ փորձեն լուծում գտնել՝ հիմնված փոխադարձ շահերը հաշվի առնելու վրա, շարունակում են ձգտել միակողմանի ելքի: Համոզված ենք, որ հավասարակշռված շրջանակային համաձայնագրի հետագա ձգձգումը, որը կարող էր խաղաղ կարգավորման հանգեցնել, անընդունելի է, և կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ կենտրոնանալ դեռևս բաց մնացած հարցերի լուծման վրա»,-ասված է փաստաթղթում։
Պուտինը, Օլանդն ու Օբաման վճռականորեն կոչ են անում բոլոր կողմերի ղեկավարներին.
«Եվս մեկ անգամ վերահաստատել Հելսինկյան սկզբունքներին հավատարմությունը, մասնավորապես՝ ուժի և սպառնալիքի անընդունելիություն, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։