Մենք անպայման կվերացնենք Իսրայելը. Իրանի բանակի գլխավոր հրամանատար

13

Իրանի բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Աթաոլլա Սալեհին խոստացել է տեսանելի ապագայում ոչնչացնել Իսրայելը, փոխանցում է Интерфакс-ը։

«Մենք անպայման կվերացնենք Իսրայելը։ Ավելին, մենք անհամբերությամբ ենք սպասում Իսրայելի կողմից մեր դեմ ռազմական գործողությունների սկսվելուն, որպեսզի կարողանանք տոնել Իսրայելի ոչնչացումը 25 տարուց էլ շուտ, ինչպես խոստացվել էր ավելի վաղ»,- նշել է հրամանատարը։