Մեղրիում 160 հոգի մի ծնունդ անելու պատճառով ինքնամեկուսացել են. պատգամավոր

20

Այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հայտարարեց, որ հնարավոր է Մեղրին փակվի կորոնավիրուսի բռնկման պատճառով: Պատգամավորի խոսքով՝ տնտեսվարողները մեծ կորուստներ են ունենում այս բռնկումներին:

«Հենց այս պահին ես տվյալ ունեմ, որ Մեղրիում 160 հոգի մի ծնունդ անելու պատճառով ինքնամեկուսացել են: Եթե մի ընկերությունում աշխատեր 50 հոգի, Դուք պատկերացնո՞ւմ եք , թե ինչ վնաս կարող է կրել ընկերությունը, որտեղ նրանք աշխատում են»,- նշեց պատգամավորը:

Ըստ պատգամավորի, այժմ ինքը բժիշկների հետ կապի մեջ է, հնարավոր է Մեղրին փակվի։