Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հավանություն է տվել Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին:
Եվրոպայի հարցերով նախարար Ալան Դունկանը բարձր է գնահատել Հայաստանում ընթացող բարեփոխումները, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Խորհրդարանի անդամներ Սթիվ Փաունդը և Խալիդ Մահմուդը կողմ են հանդես եկել ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններին:
Վավերացման հաջորդ փուլը փաստաթղթի քննարկումն է Լորդերի պալատում: