Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակելու է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի այն հարգի Ուկրաինայի ինքնիշխանությունը, հայտարարել է թագուհի Եղիսաբեթ 2-րդը խորհրդարանում ելույթի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Թագուհին շեշտել է, որ ճնշումները Ռուսաստանի հանդեպ այնքան են շարունակվելու, մինչև Մինսկի համաձայնագրերն ամբողջությամբ չիրականացվեն:














