Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին կմասնակցի Թուրքիայում ապրիլի 24-ին կայանալիք Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին: Հայտնում է Հորիզոն շաբաթաթերթը:
Թերթը գրում է, որ Թուրքիան մեծ շուքով է պատրաստվում դիմավորել թագուհուն և փորձում է լուծել անվտանգության խնդիրերը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը օրեր առաջ էր ընդունել Թուրքիայի նախագահի հրավերը՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին: