Մեզանից շատերը կոնտակտավոր անձեր են. հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ ա լինելու. Ուրիխանյան

7
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից, թե ինչպես է ԱԺ-ն շարունակելու աշխատանքներն այն դեպքում, երբ վարչապետի՝ կորոնավիրուսի թեստը դրական է եղել, իսկ վերջինս նախորդ շաբաթ ԱԺ-ում պատգամավորների հետ շփումներ է ունեցել։

«Դա նշանակում է, որ վարչապետը օրեր, նույնիսկ շաբաթներ առաջ վարակիր է եղել։ Օրինակ, անցած օրը թուղթ տվեց ինձ, ստիպված վեցրեցի, Մարուքյանը սուրճ էր խմում, և ձեզանից շատերը, հարգարժան իմքայլականներ, կոնտակտի մեջ է եղել, այսինքն՝ մեզանից շատերը կոնտակտավոր անձեր են, հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ ա լինելու», – ասաց Ուրիխանյանը։