Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը չի ընդունել փոստային առաքանիների՝ ծանրոցների, արտասահմանյան առցանց խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման մասին որոշումը։ Ինչպես տեղեկացնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, որոշումը չի ընդունվել, քանի որ հանձնարարվել է ավելի խորն ուսումնասիրել հարցը և 6 ամսից կրկին անդրադառնալ։
ԵՏՀ նիստում հուվարի 30-ին քննարկվել է առաջարկը, համաձայն որի՝ արտասահմանյան առցանց խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմը 2020-ի հուլիսի 1-ից նախատեսվում էր նվազեցնել €100-ի:
Նշենք, որ 2020-ի հունվարի 1-ից առանց մաքսազերծման ապրանքների ներկրման շեմն արդեն իսկ նվազել է €500-ից մինչև €200: Քաշի նորմերը նույնն են՝ 31 կգ, իսկ տուրքը լիմիտի գերազանցման դեպքում նվազել է՝ 30%-ից մինչև 15%: Բացի այդ, այժմ այն կիրառվում է ոչ թե 1 ամսում ներկրված ապրանքի ամբողջ արժեքի, այլ յուրաքանչյուր ծանրոցի համար առանձին:
Մինչև 2019-ի հունվարի 1-ն առանց մաքսազերծման ապրանքների ներկրման շեմը կազմում էր €1000: 2019-ին այդ շեմի նվազումը մինչև €500 ՌԴ-ում ավելացրել է մաքսազերծվող առաքանիների քանակը 5 անգամ:














