Մարտի 14-ից Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի

9

Մարտի 14-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի։ Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«Մարտի 14-ից Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի։ Աշխարհագրությունը բավական լայն է»,- ասաց փոխնախարարը։

Ադոնցը նշեց, որ լինում են դեպքեր, երբ հայրենիք վերադառնալու գործընթացը ձգձգվում է, սակայն դա տեղի է ունենում օբյեկտիվ պատճառներով։