Մենք քիչ առաջ կորանվիրուսի դեպքերով քննիչ հանձնաժողով ձևավորելու հետ կապված գրություն ենք ստացել: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Պետք է ասեմ, որ քննիչ հանձնաժողովի գոյության գաղափարը շրջանառության մեջ է դրվել մեր կողմից՝ գրեթե մեկ ամիս առաջ, որից հետո խորհրդարանական ուժերին հանձնաժողով ունենալու կոչ է արել Արթուր Վանեցյանը,- ասաց նա՝ հավելելով,- Այսօր ԲՀԿ-ն նախաձեռնել է քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Երբ ես ասում էի, որ խորհրդարանը գուցե քննիչ հանձնաժողով ստեղծի և քննի, ես նաև ասում էի, որ պետք է դիտարկվի նպատակահարմարության հարցը՝ որքանով է հարմար այս մեծամասնության պայմաններում դա անել: Նաև ասել էինք, որ գուցե մի քիչ էլ պետք է սպասել՝ մինչև վարակի ավարտը», – ասաց Մարուքյանը:
Մարուքյանի խոսքով՝ հանձնաժողովը լավագույն դեպքում կարող է ստեղծվել արդեն սեպտեմբեր ամսին, և իրենք հանձնաժողովի ստեղծմանը կանջակցեն՝ պայմանով, եթե այն գլխավորի «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչը:











