Մայիսի 4-ից Հայաստանում կբացվեն տեքստիլ և կահույքի արտադրամասերը, կոշիկի արտադրությունը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
«Կգործեն այն ռեստորանները, սրճարաններն ու բառերը, որոնք ունեն բացօթյա տարածք»,- ասաց նա՝ նշելով, որ փակ տարածքներում սպասարկում չի իրականցվի։
Փոխնախարարի խոսքով՝ մայիսի 4-ից կկթույլատրվի նաև վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գործունեությունը։
Դրանք կգործեն հստակ կանոնների սահմաններում, որոնք կվերահսկվեն տեսչական մարմնի կողմից։
Նա հավելեց, որ մայիսի 4-ից կվերացվի նաև տեղաշարժման թերթիկ ունենալու անհրաժեշտությունը:
Իսկ մոլերը և հանրախանութները կշարունակեն փակ մնալ, աշխատելու են միայն դրանց տարածքում գործող սննդի, պարենային խանութները և դեղատները։
Ինչ վերաբերում է սպորտային օբյեկտների գործունեությանը, ապա դա կթույլատրվի բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման համար։














