Մամեդյարովը ՌԴ քաղաքացի հայերին «հրավիրում է» Բաքու, միայն թե՝ նախապես տեղեկացնեն

15

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն «Известия»-ի հետ զրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների մուտքն Ադրբեջան արգելելու հարցին:

«Ինչ վերաբերում է մուտքի արգելքին՝ երբեմն դա արվում է PR նպատակներով. հայկական ծագմամբ օտարերկրյա քաղաքացիները գիտեն այս հարցի զգայունության աստիճանը: Մենք ասում ենք՝ եթե կան հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիներ, ովքեր ցանկանում են վերադառնալ Ադրբեջան, ի սեր Աստծո, թող գան, բայց նախապես թող առնվազն մեր դեսպանությանը տեղյակ պահեն, որովհետև մենք ՌԴ հետ առանց վիզայի ռեժիմ ունենք, սակայն տեղեկությունը, որ ստացվում է նախապես, մեզ թույլ կտա ինչ-ինչ էքսցեսներից խուսափել՝ հաշվի առնելով գոյություն ունեցող հակամարտության նկատմամբ Ադրբեջանում առկա զգայական ֆոնը: Մենք մեր ռուս գործընկերների հետ այս թեմայով միշտ բավական անկեղծ ենք խոսում»,- ասել է Մամեդյարովը::