«Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին». Իրանում տոնում են հեղափոխության 34-րդ տարեդարձը

17

Թեհրանում հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ Իսլամական հեղափոխության 34-րդ տարեդարձը նշելու: Տեղեկանում ենք Aljazeera-ից: «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին», այսպիսի ցուցապաստառներով են մարդիկ նշում 1979 թ-ին տեղի ունեցած հեղափոխության տարեդարձը: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թեհրանի կենտրոնում բազմությունը ծածանում էր նաև Իրանի դրոշը և հեղափոխական Այաթոլլահ Խոմեյնիի նկարով պաստառներ: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հրապարակում հայտարարել է, որ Իրանը հիմա միջուկային երկիր է. <>: