ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում նշվում է, որ 2007-2013թ.թ. ընթացքում Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է 72 միավոր տանկ, 34 զրահապատ մեքենա, խոշոր կալիբրի հրանոթային 456 համակարգեր, 1 200 միավոր հրթիռներ և հրթիռների արձակման համալիրներ, 37 մարտական ուղղաթիռ: ՄԱԿ-ի տվյալները ևս հաստատում են, որ մեր բարեկամ երկիրը շարունակում է զինել Ադրբեջանին:
Բայց ռուսական և ադրբեջանական կողմը բազմիցս է հայտարարել, որ 2013-ին է Մոսկվան ավարտել դեռ 2011-ին կնքված պայմանագրով Ադրբեջանին հարյուր միավոր Т-90С տանկերի մատակարարումը, որն ըստ ռուս-ադրբեջանական պայմանագրի 4 միլիարդ դոլար է արժեցել: ՄԱԿ-ն անհայտ պատճառներով անտեսում է Ադրբեջանի 100 միավոր տանկը և ներկայացնում միայն 10 միավոր տանկ:
Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա 2007-2012թ.թ․ ընթացքում Ռուսաստանից Հայաստան ծանր որևէ սպառազինություն չի մատակարարվել: Մեր երկիրը 2013-ին է ստացել 35 միավոր տանկ, 110 զրահապատ մեքենա, 200 միավոր հրթիռ և 50 միավոր հրթիռների արձակման համալիրներ:














