ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախատեսվում են քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան: Հաղորդում է «Արմենպրես»-ը:
«ԱՄՆ-ն կարևորում է այս հակամարտության կարգավորումը: Կարծում ենք, որ հակամարտող կողմերը պետք է հանդիպումներ անցկացնեն և աշխատեն այդ ուղղությամբ` հանուն տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարօրության հաստատման»,- ասել է Սեկուտան` հայտնելով, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը մնում է անփոփոխ:











