ՄԱԿ-ի ԳԱ-ն Ղրիմի հանրաքվեն օրինական չի ճանաչել, Հայաստանն աջակցել է ՌԴ-ին

7

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ղրիմի հանրաքվեն օրինական չի ճանաչել:

Գլխավոր ասամբլեան ընդունած բանաձևում նշում է, որ Ղրիմի ավտոնոմ հանրապետությունում և Սևաստոպոլում մարտի 16-ին անցկացրած հանրաքվեն, որը չունի օրինական ուժ, չի կարող հիմք հանդիսանալ Ղրիմի ավտոնոմ հանրապետության և Սևաստոպոլի կարգավիճակի ցանկացած փոփոխության համար:

ՄԱԿ-ի ԳԱ-ն կոչ է արել բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին ու մասնագիտացված կառույցներին չընդունել Ղրիմի կարգավիճակի փոփոխությունը և  ձեռնպահ մնալ նման կարգավիճակի ընդունմանն ուղղված քայլերից:

Բանաձևին կողմ քվեարկել է 100 երկիր, դեմ` 11, իսկ 58 երկիր ձեռնպահ է քվեարկել:

Դեմ են քվեարկել Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն: