Մակունցը նշեց «Իմ քայլի» 3 պատգամավորների մանդատը վայր դնելու պայմանը

12
Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտնեց, որ մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանք: Մակունցի խոսքով, Սասուն Միքայելյանը վայր կդնի մանդատը, եթե վայր դնի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մակունցը նշեց, որ իրենց մանդատը պատրաստ են վայր դնել նաև Իմ քայլը խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը, պայմանով, որ իրենց մանդատը վայր են դնում նաև Լուսավոր Հայաստանից պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը:

Մակունցն ասաց, որ «Լուսավոր Հայաստանը» պետք է հադնես գա արձագանքով և հայտնի իր դիրքորոշման մասին: