Ղրղզստանի նախագահը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կպաշտպանի Բելառուսի թեկնածուին

11

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում երկիրն աջակցում է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությանը:

«Այս տարի ՀԱՊԿ նախագահությունը փոխանցվել է Ղրղզստանին: Արդեն ընդունել եմ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարին, որի հետ բանակցել ենք, ու ես արդեն ստորագրել եմ որոշումը»,- «Ինտերֆաքս» գործակալության հարցին պատասխանելով ասել է նախագահը:

Նա հավելել է, որ իր կարծիքով՝ «ՀԱՊԿ-ի պես կարևոր ու պիտանի կազմակերպությունը չպետք է առանց գլխավոր քարտուղար մնա»: