Ղրղզստանի կառավարությունը հետաձգել է ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին նախագծի դիտարկելը: Այս մասին ուրբաթ հայտնել է Ղրղզստանի կառավարության մամլո ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարության մամլո ծառայությունը հայտնել էր, որ կառավարության նիստի օրակարգի առաջին հարցը դառնալու է ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագրի նախագիծը դիտարկելը: Սակայն ավելի ուշ հարցը հանվեց օրակարգից:
Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում անցկացվելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը:














