ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը կարող է խոշոր հակամարտության հանգեցնել Կովկասում:
«Դա հղի է Կովկասում շատ խոշոր հակամարտության վտանգով, այդ պատճառով առաջնորդները և առաջին հերթին Ադրբեջանի ղեկավարությունը պետք է դա հասկանան»,- ասել է Բորդյուժան Sputnik-ի հետ զրույցում։
«Այսօր մենք պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք, որպեսզի այդ հակամարտությունը ծավալվի, որպեսզի այն մարի, դադարեն մարտական գործողությունները, գնդակոծությունները»,- ասել է Բորդյուժան։











