Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ նախաբանին հնչած հուզիչ ելույթը չբավարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին:
Զոհրաբյանը մասնավորապես նշեց, որ Կոստանյանի զեկույցը սրտի թրթիռների, ելևէջների, հոգևորականի կամ փսիխոթերապևտի զեկույցի նման մի բան էր։ «Եթե կարիք ունենայինք նման զեկույցի, կհրավիրեինք որևէ հոգևորականի կամ կաթողիկոսին»,- հայտարարեց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց գլխավոր դատախազին օրեր առաջ Գյումրիում տված «տղամարդու խոսքի մասին», որ դիմելու էր ՌԴ դատախազին, և հիշեցրեց, թե արդյոք էմոցիայի տակ արված հայտարարություն էր, թե տղամարդու խոսք:
Կոստանյանը պատասխանեց, որ ինքը պարտավոր է չհրապարակել նախաքննության գաղտնիքը և որ ՌԴ դատախազին կդիմի միայն այն դեպքում, երբ դիմելու հետ կապված ցանկացած հարց պատրաստ լինի: