Այսօր ԱԱԾ-ն ձերբակալել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելու փորձի գործով: Ըստ ԱԱԾ հաղորդագրության, դա տեղի է ունեցել Բաբայանի պատվերով: Կան այլ ձերբակալվածներ ևս:
Վրաստանի ՊՆ-ն արձագանքել է Վրաստանի տարածքով Հայաստան զինամթերք տեղափոխելու մասին տեղեկատվությանը: Հայտարարության մեջ ասվում է․
«Տարածված տեղեկատվության համաձայն, թե իբր այսօր Վրաստանի տարանցիկ նշանակություն ունեցող ճանապարհով ռազմական տեխնիկա է տեղափոխվել դեպի Հայաստան, իրականությանը չի համապատասխանում: Սա ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական նշանակության տեխնիկա է: Պաշտպանության նախարարությունը թույլատրում է ռազմամթերքի տարանցում, սակայն այս դեպքում նման թույլտվություն չի եղել: Հիշեցնենք, որ ռազմամթերքի տարանցման նպատակով արդեն տարիներ է ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Ռուսաստանը Վրաստանի ՊՆ-ին չեն դիմել և, հետևաբար, թույլտվություն չի եղել»,- նշված է հայտարության մեջ։
Հետաքրքիրն այն է, որ Սամվել Բաբայանի նախորդ ձերբակալությունը ևս եղել է մարտի 22-ին՝ 2000 թ.,Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով: Այն ժամանակ նա դատապարտվեց 14 տարվա ազատազրկման, սակայն 4,5 տարի անց ազատ արձակվեց: