Հ1-ից արձագանքում են. Մարգարիտա Գրիգորյանը դիմում չի ներկայացրել

16
«Առաջին ալիքի» գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը դիմում չի ներկայացրել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Հանրային ՀՌԸ խորհրդի նախագահ Արա Շիրինյանը:

Հարցին՝ առաջիկայում Գրիգորյանի պաշտոնանկության հարցը քննարկվելու է, Արա Շիրինյանը պատասխանել է.

«Չի ներկայացրել դիմում, նման փաստ դեռ չկա: Առաջիկայում մենք կքննարկենք վարչապետի ուղերձի հետ կապված միջադեպը»:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի հեռուստաուղերձի նախապատրաստական աշխատանքների կադրերը հայտնվել էին համացանցում: Վարչապետի ելույթի ուղիղ եթերն ապահովել էր Առաջին ալիքը՝ ազատ կապուղուց օգտվելու հնարավորություն տալով ութ այլ ՀԸ-ների: Առայմ հայտնի չէ, թե որտեղից է կադրերի արտահոսքը եղել: Միաժամանակ, ոչ պաշտոնապես տեղեկություններ են շրջանառվում, որ Մ. Գրիգորյանը և ևս չորս աշխատակից ազատվելու են աշխատանքից: