ՀՔԾ պետի արձագանքը Արթուր Վանեցյանին ձերբակալելու վերաբերյալ

16
ՀՔԾ պետին որեւէ մեկը չի կարող ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ձերբակալելու հանձնարարություն տալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Հարցին՝ Արթուր Վանեցյանն օրեր առաջ ՀՔԾ-ում հարցաքննության էր. արդյոք ուշագրավ տեղեկություններ հայտնե՞լ է, Խաչատրյանն ասաց. «Եկեք չպատասխանեմ այդ հարցին»։