Սեպտեմբերի 30-ին՝ վաղ առավոտից, ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը: Հրթիռակոծության հետևանքով 5 հայ զոհվել է:
Հինդոյան ընտանիքի անդամները հրթիռակոծության են ենթարկվել Հալեպի Վիլլաներ հայաշատ թաղամասում գտնվող իրենց պատկանող խանութի մոտ:
«Գանձասարի» տվյալներով՝ Հալեպում այս պահին կա 5 հայ զոհ՝ Միրեյ, Արման և Բեթի Հինդոյաններ,Ծիլա Ջաբաղջուրյան, մյուս մահացածի ինքնությունը դեռևս հաստատված չէ և 7 վիրավոր:
Նշենք, որ Միրեյ Հինդոյանը հիվանդանոցում է մահացել: