Հրեական The Jerusalem post թերթը անհանգստացած է, քանզի Թուրքիայում վերջերս սկսել են ցուցադրել փաստավավերագրական մի ֆիլմ «Իշխող միտքը» վերնագրով, որի մեջ հրեաները ներկայացվում են որպեսքանդող, ոչնչացնող, պատերազմներ հրահրող և արդեն 3500 տարիաշխահում գերիշխող տարր, Մովսեսի ժամանակներից ի վեր:
Պարբերականը նշում է, որ այդ «հակասեմական» թուրքական ֆիլմը սկսվում է Դավթի աստղի նկարներով, Երուսաղեմի տաճարի նախագծերով և Էրդողանի 2014թ.-ի ելույթից մի հատվածով, որտեղ վերջինս իր աջակցություն է հայտնում Քոբանիի քրդերին, չնայած իր երկրի առարկություններին:
«Ի՛մ ընկերներ, այս գործընթացների նպատակը և միտումները Թուրքիան է, Թուրքիայի գոյությունը, նրա միասնությունը, խաղաղությունն ու կայունությունը: Դրանք հատուկ ուղղված են Թուրքիայի տնտեսության և անկախության դեմ են,-շարունակում է Էրդողանն ըստ պարբերականի,– Ինչպես ես ասել եմ նախկինում, այս ամենի ետևում կանգնած է «իշխող միտքը», որն այսօր դարձել է մեր ազգային խնդիրը: Որոշները ինձ հարցնում են. «Ո՞վ է այս իշխող միտքը» և ես ասում եմ. «Այն քեզ համար է, որ հետազոտես»: Եվ դու գիտես՝ ինչ է սա, դու գիտես՝ ինչ է սա»- ֆիլմում ասում է Էրդողանը:
Էրդողանի այս խոսքերից հետո ֆիլմի ընթերցողը կարդում է հետևյալը. «Իշխող միտքը», ում արմատները հազարվոր տարիներ հետ են գնում, ով իշխում է, այրում, քանդում, ով սովի է մատնում աշխարհը, պատերազմներ հրահրում, կազմակերպում հեղափոխություններ և հեղաշրջումներ, ստեղծում նահանգներ նահանգների մեջ. այս «ինտելեկտուալը» ոչ միայն Թուրքիայի, այլ ողջ աշխարհի անեծքն է: Ո՞վ է «իշխող միտքը»: Պատասխանը թաքնված է ճշմարտության ներսում, և այս փաստերը, երբեք չեն կարող կոչվել երևակայայական թեորիաներ: Այս պատմությունը սկսվել է շատ վաղուց՝ 3,500 տարի առաջ, երբ Մովսեսն իր ժողովրդին Եգիպտոսից Երուսաղեմ տարավ»,- պատմվում է ֆիլմի մեջ,- Եվ նրանց միակ ուղղենիշը «Տաս պատվիրաններն» էին: Ահա թե ինչ էր թաքնված փայտե տապանի մեջ, որը հետո բերվեց Սողոմոնի տաճար: Սա միֆ չէ, այլ փաստ: Եվ մենք պետք է «իշխող միտքին» փնտրենք Երուսաղեմում, որտեղ Իսրայելի որդիներն են ապրում»:
Պատմության պրոֆեսոր Ռամազան Կուրթողլուն՝ AKP-ի աջակիցներից, ֆիլմում ասում է, որ հրեաներն են քանդում ամբողջ աշխարհը, քանի որ նրանք փնտրում են տապանը:
Ֆիլմում, ըստ պարբերականի, ասվում է, որ հուդդայականությունը քաղաքական փիլիսոփայություն է և ոչ թե կրոն: Երեք պատմական կերպարներ կան, ում «հրեաները նայում ու հետևում են»:
Առաջինը՝ րաբբի Մոշե Բեն-Մաիմոն է, ով պնդում էր, որ «հրեաները ընտրյալ են և բոլոր մնացած մարդիկ նրանց ստրուկներն են»: Երկրորդը՝ Չարլզ Դարվինն է. հրեա, կենսաբան և գիտնական, ով էվոլյուցիայի տեսության թեորիայի ճարտարապետն է: Երրորդը՝ գերմանացի հրեա Լեո Ստրաուսն է՝ ամերիկյան նեո-կոնսերվատիզմի հայրը: