«Իշխանություններն այնքան են շտապել ՍԴ-ի հարցում, որ մեծ թվով կազուսներ են թողել իրենց հետևից: «Այն պահին, երբ խորհրդարանում ընդունվում էին սահմանադրական դարակազմիկ փոփոխությունները, հանրաքվեն չեղարկելու որոշումը դեռ չկար: Այսինքն` հանրաքվեն ուժի մեջ էր:
Աբսուրդ է, չէ՞, սահմանադրական փոփոխություն են կատարում 213 հոդվածի մեջ, երբ մյուս փոփոխությունը` հանրաքվեն, դեռ չէր չեղարկվել:
Հաջորդը. հիմնավորումը, որ փոփոխություններն արվում են, որպեսզի ՍԴ-ն համապատասխանի 2015 թ. ընդունված սահմանադրական նորմերին, նույնպես աբսուրդ է:
Ասենք` Արևիկ Պետրոսյանը մնում է դատավոր, սակայն պաշտոնավարման ժամկետը կարճացնում են, բայց չէ որ նա չի ընտրվել ԱԺ-ի կողմից, նրան նախագահն է նշանակել, իսկ Սահմանադրության մեջ ասվում է, որ դատավորներին պետք է ընտրի ԱԺ-ն, ու այսպիսի լիքը կազուսներ»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը:
«Մանրուքների» հետևից եք ընկել` իրենք հարցերին «գլոբալ» են նայում: «Այո, օրենքն իրենք են, պետությունն իրենք են, Սահմանադրությունն իրենք են` երկրում այլևս չկա Սահմանադրություն»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: