Հրապարակվել է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությունը (Ձայնագրություն)

20

«Յութուբ»–ում հրապարակվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը: 

Ձայնագրությունում Սասուն Խաչատրյանը Վանեցյանին պատմում է, թե ինչ է արձագանքել Ռոբերտ Քոչարյանը, երբ տեսել է Միքայել Հարությունյանի հրամանը:

«Ինձ դատավորը զանգեց, ով որ պիտի կալանքը տա, մի քիչ վախեցած է, ասացի՝ նայի ողջ գործը, նայի, դուխով: Ասաց՝ պարոն Վանեցյան, մի հատ հիմքերը նայեմ,  ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կալանքը ուզես- չուզես պիտի տաս: Վոբշեմ էդ կփակի»,-ասում է Վանեցյանը:

Ըստ ձայնագրության՝ Սասուն Խաչատրյանը նաև հայտնում է, որ Յուրի Խաչատուրովին էլ են կանչում, «որպեսզի փակեն»:

«Խաչատուրովի հետ գործ չունենք, խայտառակ կլինենք, չփակեք, սպասեք, պրծնի»,-ասում է Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը, ըստ այս հրապարակված ձայնագրության, ևս մեկ անգամ հորդորում է Յուրի Խաչատուրովի հարցին ուշադիր լինել. «Ախպեր, խնդրում եմ, Խաչատուրովինը ուշադիր նայեք, չնայած վարչապետն ասում է՝ փակեք, բայց ռուսները…»:

«Ինքը իրավունք չուներ պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա զորքն օգտագործեր: Այդ ժամանակ մենակ նախագահն ուներ նման հրաման ստորագրել»,-ասում է Սասուն Խաչատրյանը: