Հրաչյա Հակոբյանի արձագանքը՝ իր մեքենայով Գուրգեն Խաչատրյանին տանելու մասին

19
«Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հումորով է վերաբերում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գրառման մեջ առկա այն տեղեկությունը, թե ինքը սեփական մեքենայով տեղափոխել է Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին, ով այժմ հետախուզման մեջ է:

Հակոբյանը շեշտեց, որ չի ճանաչում այդ անձին:

«Արսեն Բաբայանը չգիտեմ՝ ստացված, թե՞ չստացված հումոր է արել»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ Բաբայանը երևի ուզում է որոշ վերանագրեր հաղորդել որոշ լրատվամիջոցների:

Հակոբյանն անդրադարձավ նաև այն լուրերին, որ պատգամավոր դառնալուց հետո 2 մեքենա և գույք է ձեռք բերել:

Ըստ պատգամավորի՝ իր հայտարարագրում նշված է այդ հանգամանքը և որևէ նորություն չկա դրանում:

«Այո՛ վաճառել եմ իմ մեքնենան, գնել եմ ուրիշ մեքենա: Մինչ պաշտոնը ստանձնելը ունեցել եմ գույք, որը հայտարարագրել եմ՝ երկու բնակարան, մեկը՝ հայրական բնակարանս, մյուսն էլ 2012-ին հիփոթեքով ձեռք բերված, որ մինչ օրս փակում եմ, ունեցել եմ նաև մեկ հողամաս»,- նշեց պատգամավորը: