Հրաչյա Հակոբյանը քննարկում է Միքայել Մինասյանին դատու տալու հարցը

7
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը իրավապահների հետ քննարկում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին դատի տալու հարցը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է պատգամավորը:
 
Պատճառը Մինասյանի մեղադրանքն է, որ Հրաչյա Հակոբյանը ներգրավված են մաքսանենգ ծխատոտի արտահանման սկանդալում:
 
«Այդ խոհանոցային եթերը լրիվ նվիրված էր մի ստի, որին ես վաղուց արձագանքել եմ, հերքել եմ»,- ասել է նա:
 
Հակոբյանը նշել է, որ իր իրավաբան գործընկերների հետ քննարկում է Միքայել Մինասյանի՝ Միշիկի հայտարարության հետ կապված իր անելիքները.  «Քննարկում եմ, չի բացառվում, որ դատական հայց կլինի»,- ասաց նա: