ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է: Քննարկվում են պետբյուջեի փոփոխությունները: Նախագիծը ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նախարարին դիմեց. «Կառավարությունը ցանկանում է ներգրավել նոր պարտք՝ առանց իմանալու, թե ինչպես պետք է ծախսվեն ներգրավված միջոցները: Շատ հետաքրքիր է իմանալ այդ 260 մլրդ դրամը, որ ցանկանում եք հիմա որպես պարտք ներգրավել, դրա ո՞ր մասն է ուղղվելու ենթակառուցվածքային կապիտալ ծախսերին, որովհետև համավարակի հենց սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր, որ ներգրավված միջոցները հենց այդ նպատակների համար պետք է ծախսվեն»:











