Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նիստը հետաձգվեց։
Նիստին ներկա չէին Հրայր Թովմասյանի ներկայացուցիչները։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին
Հիշեցնենք՝ Հրայր Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:














