Մեր հիմնական նպատակն այն է, որ հրաժարական տա կորոնավիրուսը, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ սպասվո՞ւմ են հրաժարականներ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու համար։
«Այդ հրաժարականին մենք պետք է միասին հասնենք», – ասաց նա։
Ինչ վերաբերում է մեղավորներ փնտրելուն՝ վարչապետն ասաց, թե ոչ մի մեղադրանք քաղաքացիների հասցեին չի հնչում, այլ հնչում է իրավիճակի գնահատական։
«Պետք է ախտորոշենք մեր իրավիճակը», – ասաց նա։











