Հրազդանի ծննդատան աշխատակիցը մահացել է կորոնավիրուսից

11

Հրազդանի ծննդատան աշխատակիցը մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, բացի այդ ունեցել է նաև այլ հիվանդություններ։

Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

«Մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից,ունեցել է նաև ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- ասաց Նիկողոսյանը։