Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտնել են երկրում միջուկային զենքի մշակման ավարտի մասին, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Հյուսիսայի Կորեայի դեսպանատան տարածած նյութերին:
Նյութերի մեջ նշվում է, որ միջուկային ռազմագլխիկի փորձարկման մասին տեղեկացրել է Միջուկային զենքի ինստիտուտը՝ նշելով, որ երկիրը հիմնականում ավարտել է միջուկային զենքի մշակումը: