Հայաստանի կառավարության նիստում համաձայնություն է տրվել «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի (Եվրասիական տնտեսական միության) անդամ պետությունների միջև ծառայողական և քաղաքացիական զենքի տեղափոխման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Համաձայնագրի կնքումը կողմ պետություններին հնարավորություն կընձեռի պետական հսկողություն իրականացնել նշված զենքի տեղափոխման և ներքին տարանցման նկատմամբ՝ սույն համաձայնագրի և կողմ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև սահմանել այդ զենքի տեղափոխում և ներքին տարանցում իրականացնելու դեպքերը:
Համաձայնագիրը չի տարածվի արտահանման հսկողությանը վերաբերող հարաբերությունների վրա: